ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի մասով բոլոր ձեռքբերումները պետք է մնան բանակցությունների սեղանին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ բաց հարցազրույցում:
«Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին է, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ մյուս պետությունները ևս, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով՝ կողմերին խրախուսելով խաղաղության, հրադադարի հաստատման, կողմերի բաժանման, ինչի շուրջ ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ,- ասել է նա:- Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»:
Ինչպես ընդգծել է փոխնախարարը, Ռուսաստանի Դաշնությունը հիմնվում է նրա վրա, որ այն, ինչ ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցում ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հետընթացի հանգեցնի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին մոտենալու հարցում հսկայական ջանքերի արդյունքում, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Գրուշկոն:
«Այս հակամարտության կարգավորումը թույլ կտա էապես բարելավել իրավիճակն ընդհանուր տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջև: Մենք բոլորին հորդորում ենք միանգամայն նույն դիրքորոշումը ստանձնել, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին»,- ասել է փոխնախարարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.