Կարո ՓԱՅԼԱՆԸ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ՝ ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՔ ԱԴՐԲԵՋԱՆ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայ–ադրբեջանական վերջին լարվածության հետ կապված թուրքական կողմի սպառնալից հայտարարությունների մասով գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Կարո Փայլանն իր հարցադրման մեջ հիշեցրել է Մևլութ Չավուշօղլուին իր իս խոսքերը, թե Հայաստանի իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, քանի իրենք որպես թուրք ազգ Ադրբեջանի կողքին են։
«Թուրքիան, որպես հայ–ադրբեջանական կոնֆլիկի կարգավորման կառույց համարվող ԵԱՀԿ–ի անդամ լինելով, այս լարվածության ժամանակ անկողմնակալություն չցուցաբերեց, ավելին լարվածությունը խորացնող հայտարարություններ արեց։
1.Այս համատեքստում դուք Ադրբեջան-Հայաստան լարվա]ության մեջ ազգայնամոլական կողմն եք բռնո՞ւմ:
2. Դեռ չեք հասկացել, որ արտաքին քաղաքականության մեջ «կրակի վրա բենզին լցնելը» խնդիրներն ավելի է մեծացնում։
3. Մեր երկրի ռազմարդյունաբերության սեկտորը ցանկանում է Ադրբեջանին զենք վաճառել։ Դրա համար եք լարվածությունը մեծացնո՞ւմ։
4. Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկել։
5. Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ինչո՞ւ եք ցեղային խտրականության քաղաքականություն վարում։
6. Դուք հիշո՞ւմ եք, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորմամբ զաբղվող ԵԱՀԿ–ի անդամ է։
7. Դեռ չեք հասկացե՞լ, որ Կովկասում անկայունությունը Ռուսաստանի օգտին է։
8. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»,–ասյպես է ավարտել իր գրավոր հարցադրումը Կարո Փայլանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".