Թուրքագետ. ՀԱՆԵ´Ք ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՆԵՐԸ, ՀՐԱԺԱՐՎԵ´Ք ԱՆՏԵՂԻ ԵՎ ԱՆԻՄԱՍՏ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո ես և իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադեպ ակտիվ և ագրեսիվ է: Հաջորդող օրերին այդ արձագանքը էլ ավելի էր ագրեսիվանում: Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում նույն հարթության մեջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և արդեն Հայաստանի խնդիրները. նկատենք, որ վերոհիշյալ երեք երկրներում Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում... Հայաստանին այդ շարքում դասելը հստակ մեսիջ էր` ռազմական ենթատեքստով, որը նույնպես, ըստ էության, աննախադեպ էր գոնե վերջին տարիներին (չհաշված վաղ 1990-ականները):
Եվ այսօր, քիչ առաջ ավարտված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում»....Երևի ավելորդ չի լինի այս ամենին ավելացնել ներկայումս Թուրքիայում ծավալվող հայտնի կարգախոսի` «մեկ ազգ, երկու պետություն», նոր տարբերակը` «մեկ ազգ, մեկ բանակ»...
Որպես եզրահանգում` տիկնայք և պարոնայք պատասխանատուներ,
հանե´ք վարդագույն ակնոցները,
դադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը,
հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից,
դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.
-
2024-04-26 06:24
Ряд общественных организаций выступили с совместным заявлением по поводу насилия, совершенного правоохранителями в отношении представителя газеты «Аравот» в Тавушской области.
-
2024-04-26 06:22
Военнослужащему, раненному в Тавуше, оторвало стопу, его перевезли в Ереван. Об этом на своей странице в Facebook сообщил журналист Воскан Саргсян.
-
2024-04-26 06:18
На основании 829 ложных историй болезни пациентов во время пандемии коронавируса у Минздрава Армении обманным путем было похищено 263,5 млн. драмов, сообщает пресс-служба Генпрокуратуры.