Սերժ Սարգսյանի հարցազրույցը 1993-ի մարտին․ «Մեր առաջխաղացումն անկասելի է»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է ԼՂՀ գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթին 1993 թվականի մարտի 20-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված, տեղեկացնում է News.am-ը:
«Պատմությունը՝ փաստերով.
«Սև ստվերագծերը, որոնցով նշված են բռնազավթված տարածքները, աստիճանաբար ջնջվում-մաքրվում են հանրապետության քարտեզից: Այլ խոսքով` ինքնապաշտպանության ուժերը պատվով են կատարում ազատարարի իրենց առաքելությունը»,-1993թ. մարտի 20-ին իր հարցազրույցի սկզբում նկատում է «Արցախ» թերթի լրագրողը:
«Պետք է գիտակցենք, որ մեզ կհարգեն ու մեզ հետ` ինչպես հավասարը հավասարի, հաշվի կնստեն այն ժամանակ, երբ լիովին ազատագրենք մեր տարածքները և հուսալիորեն պաշտպանենք սահմանները»,-լրագրող Վիլեն Բախշիյանի հետ հարցազրույցի ավարտին ընդգծում է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի՞նչ էր կատարվում 1993-ի այդ օրերին, ինչպե՞ս էր գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ներգավված ԵԱՀԽ Մինսկի խմբի գործունեությունը ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպե՞ս պետք է վճռվեր հիմնահարցը ըստ նրա: Այս և բազմաթիվ այլ ուշագրավ հարցերի պատասխաններ են «Մեր առաջխաղացումն անկասելի է» վերտառությամբ հրապարակման մեջ:
Հարցազրույցն ամբողջությամբ հղումով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".