Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում նվազել է 4.7 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիսին 4.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.7 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 23.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-հունիսին նվազումը կազմել է 11.1 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 6.4 տոկոսով:
2020 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 4.4 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հունիսին աճել է 5.4 տոկոսով՝ կազմելով 186 հազար 410 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 10.7 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 6.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 12.9 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-հունիսին եղել է 483.50:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 11:55
Стирание всех следов армянского присутствия в Нагорном Карабахе – это проект режима президента Азербайджана Ильхама Алиева, заявила руководитель Группы дружбы Франция-Армения французского парламента Анн-Лоранс Петель.
-
2024-04-26 11:51
Ученики школы села Киранц объявили забастовку. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am руководитель Киранца Камо Шагинян.
-
2024-04-26 11:49
МИД Армении сообщит о дате возможной встречи министров иностранных дел Армении и Азербайджана по предложению казахстанской стороны, как только будет достигнута договоренность, отметила пресс-секретарь армянского внешнеполитического ведомства Ани Бадалян в ответ на запрос агентства "Новости-Армения".
-
2024-04-26 11:47
На автотрассе Ереван-Севан патрульные останавливают все грузовики, запрещая им въезд в столицу.