«Ժողովուրդ». «WHITE SHORJA»-Ն ԱՊՕՐԻՆԻ Է ԳՈՐԾՈՒՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սևանա լճի ափամերձ տարածքում գործող, որին ներկա է եղել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու և դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja»-ի ստեղծման մասին։
Պարզվում է, որ դեռևս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ վնաս և ապօրինի շինարարություն։ Ինչո՞ւ հողի ապօրինի զավթում. որովհետև դեռևս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել և, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ` տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, և այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործում: Սա դեռ ամենը չէ.
Այս պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ԺՊ Վահե Ջիլավյանը։
Պարզվում է` Պարկի տեսուչը չի բավարարվել մեկ արձանագրությամբ (մայիսին առաջին արձանագրությունն է կազմվել). երկու շաբաթ առաջ կազմվել է ևս մեկը՝ նույն խախտումների համար, դրանց ուղղակի ընթացք չի տրվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ Ջիլավյանը ծածուկ «հանձնարարել է» ընթացք չտալ արձանագրություններին. թե ինչու, թերևս պետք է ենթադրել, թեև նախարարի ԺՊ մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել այդ լուրերը։
Հուսանք՝ մեր այս հրապարակումից հետո կոպիտ խախտումների արձանագրությունները անպատասխան չեն մնա։ Իսկ ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա տեղեկացնենք, որ պատգամավորը երեկ ողջ օրվա ընթացքում հերքում էր, որ օբյեկտն իրեն և եղբորը՝ ՀՀ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանին է պատկանում։ «Տարածքը ինձ չի պատկանում: Ես ճանաչում եմ լողափի սեփականատերերին», - «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Սարգսյանը։ Բայց մարզում ակտիվ շրջանառվում են այն լուրերը, ըստ որոնց՝ հենց Չախմախչյանից հետո որոշ ժամանակ անց Սարգսյաններն են վերցրել այդ տարածքը, որը, ըստ էության, ապօրինի է գործում։ Ի դեպ, «WhiteShorja»-ի վերաբերյալ տեղեկություն «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց գտնել. պետական ռեգիստրում այն գրանցված չէր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.