Փաշինյան․ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին:
Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետև ցավոք այս վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով: Այս ընթացքում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,-ասաց Փաշինյանը և իր ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին:
Նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. «Ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է հակահամաճարակային միջոցառումների հետ, որի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում: Եթե մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ: Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ տեղյակ է, որ շատ մեր քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ. «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է և բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,-նշեց վարչապետը: Նա նաև տեղեկացրեց, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն, հետևաբար կոչ արեց քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.