Նորքի այգիները վաճառքի են հանվել
Նորքի այգիները վաճառքի է հանվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:
«Ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքում փոխանակ անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում, որի հետևանքով վերանում է ոչ միայն կանաչ գոտին, այլև տարիներ շարունակ գործունեություն ծավալած պայքարիստների մի ողջ տեսակ, որը հիմա կամ պետական բարձր պաշտոնների է, կամ էլ կողքից դրանց սատարող արտահաստիքային ֆեյսբուքյան ստատուսագրի գործ է անում: Այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեկ հեկտարից ավել կանաչ գոտի վառվեց, որովհետև Երևանի խեղկատակ քաղաքապետը «մոռացել էր» խոտն ու ծառերը ամռան ամիսներին ջրել: Ձայն չկա: Այս տարի Հայաստանի անտառների 11.575 հեկտարը կերել են թրթուրները՝ Շրջակա միջավայրի նախարարության տոտալ անգործության հետևանքով, ձայն չկա: Եվ սա այն դեպքում, երբ վերջին 2 տարիների ընթացքում սովորական սպառողի համար փայտի մեկ խորանարդ մետրի գինը 12.000 դրամից դարձել է 30.000 դրամ: Այսինքն՝ կառավարության մատը մատին չտալու հետևանքով գյուղացին, որ գազով տաքանալու համար համապատասխան եկամուտներ չունի, դժվարություններ ունի նաև վառելափայտով տաքանալու հարցում: Բայց Նորքի այգիների հարցն այդ դեպքը չէ: Հավատացեք, Նորքի 2 հեկտար այգիների տարածքի վաճառքի դեպքում երևանցիները ստիպված են լինելու մոռանալ թթվածին շնչելու մասին»,- գրել է Վահագն Վարագյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.