Последние новости

ՊՆ. նորակոչիկների ծնողները չեն կարողանա ներկա լինել երդման արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողների ծնողներին տեղեկացնում է, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում։

«Բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին, որոնք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով:Նպատակը մեկն է` կանխել կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ