Լիդիանը» ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ
«Լիդիան» ընկերությունը հայտարարություն է տարածել և կից նաև տեսանյութ հրապարակել՝ Ամուլսարի տարածքում ընթացքող մաքրման և գույքագրման աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են նաև համայնքների բնակիչների մասնակցությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օգոստոսի 7-ին «Լիդիանի» օրինական վարձակալած տարածքից մի քանի մետր տեղաշարժվեցին օրինական տեղակայված «Լիդիանի» շարժական տնակները։ Սա Ամուլսարի տարածքում տեղի ունեցած հերթական ապօրինի գործողությունն էր։ Ոստիկանությունը օրենքի և օրինականության պաշտպանի իր գործառույթը ստորադասում է նախորդ օրերին մի քանի տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ աղմուկին ու մանիպուլյացիային։
Նույն օրը տարածքից հեռացվեցին նաև երկու տարի ապօրինի կերպով ճանապարհները փակող մի խումբ անձանց վագոն-տնակները, սակայն, միևնույն է, դա չի վերականգնում ընկերության` խախտված իրավունքները։ Այս պահին տարածքում ընթանում են մաքրման, գույքագրման և այլ վերականգնողական աշխատանքներ, որոնք պարբերաբար խոչընդոտվում են ապօրինություն իրականացնող խմբավորման կողմից:
Իրավապահ համակարգը պարտավոր է պաշտպանել համայնքի և օրենքի շահերը։ Մինչդեռ համայնքը արդեն տևական ժամանակ սպասում է խնդրի հանգուցալուծմանը՝ հուսալով, որ վերջապես կկարողանան վերադառնալ իրենց արժանապատիվ աշխատանքին։ «Լիդիանը» օրենքով իրեն վերապահված շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ՝ համայնքներից աշխատուժ ներգրավելով։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին տարածքում վերականգնել օրենքը և օրինականությունը», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 06:43
Столетие Ленинаканского погранотряда – знаменательное событие и не только с точки зрения количества лет, но и потому, что оно подводит такой промежуточный итог важному, славному пути этого отряда, который был создан в 1924 году. Об этом 20 мая в беседе с журналистами на мероприятии, приуроченном к 100-летию Ленинаканского погранотряда, заявил посол России в Армении Сергей Копыркин, передает АрмИнфо.
-
2024-05-21 06:41
Недовольные круги на Украине могут попытаться убить Владимира Зеленского по сценарию покушения части немецкой верхушки на Адольфа Гитлера в 1944 году. Но на смену ему придет "опереточная фигура", считает зампред Совета безопасности РФ Дмитрий Медведев, передает ТАСС.
-
2024-05-21 06:39
Сотрудничество российского лидера Владимира Путина с погибшим в авиакатастрофе президентом Ирана Эбрахимом Раиси позволило существенно изменить расстановку сил в мире.
-
2024-05-21 06:36
23 мая, в 18:30 в зале заседаний Голубой мечети Еревана состоится панихида по президенту Исламской Республики Иран Сейеду Эбрахиму Раиси и членам сопровождающей его делегации, передает Aysor.am.