«Մեդիա պաշտպան». Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը
2020թ-ի օգոստոսի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 307 հոդված, որոնցից 101-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 201-ը՝ չեզոք։ Այս մասին հայտնում են «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունից։
Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը։
Մամուլում նշվում է, որ ֆինանսատնտեսական վատ վիճակում գտնվող քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում:
Եկմալյանի բնակիչները տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք կոչով են դիմել քաղաքապետին. «Լսի՛ր Հայկ Մարության, հարգանք ունեցիր մեր նկատմամբ, դու անգամ ծանոթ չես մեր խնդրին»:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն, անդրադառնալով Հայկ Մարությանի գործունեությանն, ասել է․ «Կա կոլեկտիվ և անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել և շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել և թաքնվել, ինչո՞ւ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երևանցին մնաց առանց քաղաքային իշխանության»:
Հայկ Մարությանը շարունակում է քննադատվել իր նախընտրական խոստումները ուշացնելու համար: Մասնավորապես, Հայկ Մարությանը հայտարարել էր մետրոյի նոր կայարան բացելու մասին։ Լրատվականներում հարց է հնչեցվում`իսկ ի՞նչ եղավ այդ պրոյեկտը, արդյոք այդ խոստումը կյանքի կոչվո՞ղ է, թե ի վերջո դա ուղղակի նախընտրական խոստում էր։
Ըստ մամուլի՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ամենաանհասանելի պաշտոնյան է, իսկ նրա խոսնակը՝ նախկին լրագրող Հակոբ Կարապետյանը, վաղուց վերածվել է «ինքնապատասխանիչի», որն անընդհատ մի ձայնագրված ֆրազ է արտասանում․ «Գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։ Իսկ հարցը պրիմիտիվ է՝ ո՞ր կազմակերպությունն է Սարյան պուրակում բարեկարգման աշխատանքներ կատարում։ Պատասխանն էլ, օրենքով, սևով սպիտակի վրա ու մեծ տառերով պետք է գրված լիներ Սարյան պուրակում, բոլորի համար հասանելի հատվածում։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցը Մաշտոցի պուրակում կտրված ծառերը չեն, որ մի հատ էլ քննարկվի դրանք առողջ էին, թե չէ։ Հարցը հարձակումն է խորհրդանիշի վրա։ Էսօրվա կառավարիչներից շատերը՝ այդ թվում Հայկ Մարությանը որպես քաղաքացի մեծապես ձևավորվել են Պուրակի համար պայքարում։ Ու նույնիսկ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ դրա դեմ դուրս գալ չի կարելի։ Բայց դե արդեն զարմանալի չի, որ այս կառավարող ուժը Սերժ Սարգսյանի անավարտ գործերն ավարտին հասցնելու մեծ հակում ունի։ Սրա հետևանքը դուք հիմա չեք տեսնի։ Սրա ձայնը հետո դուրս կգա ու շատ բարձր։ Որովհետև չի կարելի էդպես տրորել քեզ պաշտոնի բերած պրոցեսների հիմքերը», տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.