Հեռանալուց առաջ քաղաքապետն Արթուր Մեսչյանին 1 800 000 պարգևավճար է տվել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնը լքելուց առաջ պարգ մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ պարգևավճար է տվել։ Այս որոշման մասին նախագիծը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,–ասված է հրամանագրում:
Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Նա աշխատանքից ազատվելու էր օգոստոսի 17–ին։Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էրօգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։
Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։
Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ-ին` մեկ տարի տևողությամբ։ 1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.
-
2024-04-27 05:13
Президент Турции Реджеп Тайип Эрдоган перенес свой визит в США. Об этом сообщил РИА Новости официальный представитель МИД Турции Онджю Кечели.
-
2024-04-27 05:08
Российских миротворцев отправляют воевать в Украину. Об этом пишет проект «Нет войне!», ссылаясь на два источника из числа военнослужащих, «которые не хотят воевать».
-
2024-04-27 05:03
Есть предпосылки, что волна протеста распространится по всей Армении и станет массовой. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил предстоятель Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаел Аджапахян, находящийся в настоящее время в Киранце.