ԱՄՆ-ը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին՝ Իրանի հանդեպ պատժամիջոցները վերականգնելու մասին
Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ Իրանի հանդեպ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները վերականգնելու իր պահանջի մասին՝ վկայակոչելով Իրանի կողմից 2015 թվականի միջուկային գործարքի լուրջ խախտումները:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն ծանուցումը ներկայացրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին: Մինչ Պոմպեոն խորհրդի նախագահին կներկայացներ ծանուցումը, մյուս անդամները մերժել էին այդ քայլը, հայտնում է AP-ը:
Խորհրդի մնացած անդամներից ոչ մեկը չի կարծում, որ ԱՄՆ-ն օրինական իրավունք ունի պահանջել պատժամիջոցների վերականգնում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. դուրս է եկել միջուկային գործարքից։
Նամակում, որը Պոմպեոն ներկայացրել է ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպան Դայան Տրիանսյախ Ջանիին, ում երկիրը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծանուցել է այդ կազմակերպությանը Իրանի կողմից միջուկային գործարքի հետ կապված «պարտականությունների էական չկատարման» մասին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդել է Իրանի կողմից համաձայնագրի որոշ խախտումների մասին, սակայն Թեհրանն ասում է, որ դրանք ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի խախտման հետևանքն են։
Քրաֆթի նամակն ուղեկցվում է վեց էջանոց բացատրությամբ, թե ինչու է ԱՄՆ-ը կարծում, որ պահպանում է միջուկային գործարքի կողմերին տրված «հետադարձ մեխանիզմն» օգտագործելու իրավունքը։
ԱՄՆ-ը պնդում է, որ միջուկային գործարքից իր դուրս գալը չի չեղարկում պատժամիջոցների վերականգնման պահանջի իրավունքը՝ որպես Անվտանգության խորհրդի սկզբնական մասնակից և ԱԽ մշտական անդամ:
Սակայն այս փաստարկն արդեն մերժվել է խորհրդի մյուս անդամների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի կողմից:
2231 բանաձևը, որն ընդունվել է 2015 թվականին, պարունակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմ, եթե երկիրը չի կատարում ՀՀԳԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Այս մեխանիզմը գործում է 10 տարվա ընթացքում՝ 2015 թվականից: Բանաձևը ենթադրում է, որ եթե այդ ժամանակահատվածում հայտնաբերվեն Իրանի կողմից որևէ լուրջ խախտումներ, ապա երկիրը կկարողանա խուսափել պատժամիջոցներից միայն այն դեպքում, եթե ընդունվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձև: Իսկ եթե մշտական անդամներից գոնե մեկը դեմ արտահայտվի դրան, պատժամիջոցները ինքնաբերաբար կվերականգնվեն 30 օրվա ընթացքում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".