Последние новости

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՃՈՒՄ Է

Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ իրավապահ մարմինները «նոր Հայաստանում» հլու-հնազանդ գործիքի են վերածվել Փաշինյանի ձեռքում և, իրենց ուղղակի պարտականությունները կատարելու, այսինքն հանցավորության դեմ պայքարելու, քաղաքացիների անվտանգությունն ու իրավակարգն ապահովելու փոխարեն, զբաղված են հիմնականում վարչապետի պատվերների կատարումով, նրա քաղաքական ընդդիմախոսների հետապնդումով և բողոքի ցանկացած ակցիաների ճնշումով։

Գուցեեվ մենք սխալվում ենք։ Գուցե Բայց այդ դեպքում թող իրավապահները վերջապես դադարեն զբաղվել բանավոր ձեռնածությամբ և կոնկրետ փաստերով ապացուցեն, որ մենք իրավացի չենք։ Վերջին երկու տարվա ընթացքում երկրում հանցավորության էական աճը մեզ իրավունք է տալիս անմխիթարական եզրահանգումների և մեղադրանքների համար։ Այնպես որ տվյալ դեպքում մենք հենց Փաշինյանին և անմիջականորեն վարչապետին ենթակա իրավապահ մարմիններին ենք մեղավոր համարելու ստեղծված բավական տագնապահարույց իրավիճակի համար, քանի դեռ նրանք չեն ապացուցել հակառակը։ Վերջինը գրեթե անհույս է թվում, եթե հաշվի առնենք այս տարվա առաջին կիսամյակի քրեական վիճակագրությունը։ Հիմա կներկայացնենք դա ձեզ, միայն թե նախ պինդ նստեք։

Կարելի էր ենթադրել, թե արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա, հասկանալի պատճառներով, գոնե փոքր-ինչ նվազեցնել հանցավորության մակարդակը երկրում։ Բայց բոլոր այդ հույսերն անհետ կորան ինչ-որ Բերմուդյան եռանկյունում։ Չքացան սև անցքում, ներեցեք արտահայտությանս համար։ 2020 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների թիվը կազմել է 13003, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում դրանք եղել են 12250: Ընդ որում արձանագրվել է ինչպես աննշան զանցանքների, այնպես էլ միջին և լուրջ ծանրության հանցագործությունների աճ։

Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում հրազենի և զինամթերքի կիրառմամբ հանցագործությունների թիվը եղել է 37, ապա 2020 թվականին՝ արդեն 54: Ինչի կապակցությամբ «Իմ քայլի» մի ոմն անհավասարակշիռ պատգամավոր նույնիսկ կոչ արեց գնդակահարել հանցավոր կազմավորումների պարագլուխներին հենց հանցանքի վայրում։ Սակայն հանցավոր կազմավորումների պարագլուխները տարբերվում են ավազակախմբերի շարքային անդամներից հենց նրանով, որ դեպքերի մեծամասնությամբ անձամբ չեն կատարում ինչ-որ կոնկրետ բռնի գործողություններ, որոնց անկասկած իրականացման պահին նրանց կարելի է բռնել ու գնդակահարել։ Պարագլխի հանցավոր գործողություններն ամփոփված են ցուցումներ տալու մեջ, իսկ դրանք տալ կարելի է և տանը՝ բազմոցին պառկած։

«Հասարակական անվտանգության եվ քաղաքացիների առողջության դեմ ուղղված հանցագործություններ» սյունակով անցնող հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 2124, մինչդեռ նախորդ տարի դրանք եղել են 863: Եվ դա այն դեպքում, երբ առաջին կիսամյակի 3,5 ամիսներն անցել են արտակարգ դրության պայմաններում։ Ոստիկանության ուժեղացված հսկողությունն, ի դեպ, հանգեցրել է նաև «Խուլիգանություն» հոդվածի տակ ընկնող հակաիրավական արարքների աճի։ Արձանագրվել է 168 այդօրինակ հանցագործություն, մինչդեռ անցած տարի դեպքերի թիվը 129 էր։ Ընդ որում խուլիգանական արարխները գնալով ավելի հաճախ կատարվում են զենքի կիրառմամբ (49 դեպք՝ անցած տարվա 36-ի համեմատ

Արտակարգ դրությունը բարենպաստ ազդեցություն է ունեցել նաև խարդախության դեպքերի աճի վրա։ Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 711 այդպիսի հանցագործություն, իսկ 2019 թվականին դրանք եղել են 594։

Իսկ հիմա անցնենք ամենից հետաքրքրականին։ 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 664 հանցագործություն, մինչդեռ 2019 թվականին դրանք եղել են 632: Դեպքերի թիվն ավելացել է, բայց փոխարենը նվազել է քրեական պատասխանատվության ենթարկվածների թիվը: Անցած տարի այդպիսիք 415-ն էին (նրանցից 71-ը՝ պաշտոնատար անձինք), իսկ 2020 թվականի առաջին կիսամյակին՝ 329-ը (նրանցից 53-ը՝ պաշտոնատար անձինք):

Ինչպե՞ս սա հասկանալ, համաքաղաքացիներ։ Կոռուպցիոն հանցագործությունների թիվն ավելանում է, իսկ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ կասկածվող պաշտոնատար անձանց թիվը՝ նվազո՞ւմ։ Գործում է «Պողոսն, իհարկե, շան որդի է, բայց նա մեր շան որդին է» սկզբո՞ւնքը։ Բայց դժբախտությունն այն է, որ «մեր շան որդի» բանաձևը՝ իր ողջ ցինիկ փայլով հանդերձ, լուրջ խնդիրներ է ծնում։ Պարզ չէ, թե որդու որ բնորոշիչն է գերիշխող. «մեր»-ը, թե՞ մյուսը։ Այո, լինում են դեպքեր, երբ այդ երկու հատկանիշները փոխներդաշնակ են լինում, ինչը մատնանշել է նաև Ռուզվելտը։ Բայց ներդաշնակությունը հավերժական չէ, և մեր դեպքում ավելի հաճախ վիճակվում է խոսել բախման մասին: Ընդ որում, երբ բախումն առաջանում է, որդին, որպես կանոն, առաջնորդվում է ոչ թե նրանով, որ ինքը մերն է, այլ երկրորդ մակդիրով նկարագրված իր էությամբ։

Ինչևէ, երկրում հանցավորության էական աճը կարող է բացատրվել մի շարք պատճառներով, որոնցից առավել կարևորները, կարծում ենք, հետևյալն են:

Նախ, ինչպես ասվեց, իրավապահ մարմինները դադարել են կատարել իրենց անմիջական պարտականությունները, այսինքն՝ պայքարել հանցավորության դեմ, պաշտպանել քաղաքացիների անվտանգությունն ու իրավակարգը երկրում, գործիքի վերածվելով Փաշինյանի ձեռքում՝ վերջինիս ընդդիմախոսներին հետապնդելու և քաղաքացիների բողոքի ակցիաները ճնշելու նպատակով։ Դա հասկանալու համար բնավ պարտադիր չէ, որ ինքդ իրավապահ լինես։

Երկրորդ, այս երկու տարիների ընթացքում Փաշինյանը փաստացի ոչնչացրել է իրավապահ համակարգը որպես այդպիսին՝ ազատվելով պրոֆեսիոնալներից և նրանց տեղը բերելով վարչապետական կամքի ու քմահաճույքների կույր կատարողների։ Մնացած սակավաթիվ մասնագետները գտնվում են առկախ վիճակում և ի վիճակի չեն արդյունավետ աշխատել՝ իմանալով, որ ցանկացած պահի իրենց կարող են ազատել աշխատանքից։

Հիշեցնենք, որ Փաշինյանն արդեն երեք ոստիկանապետ է փոխել է և նույնքան էլ ԱԱԾ տնօրեն, իսկ չէ՞ որ յուրաքանչյուր նոր ղեկավարի գալը մեզանում, որպես կանոն, ուղեկցվում է ողջ կառույցի թափահարումով։

Երրորդ՝ Փաշինյանի օրոք իրավապահ մարմիններում իսպառ մոռացել են, թե ինչ բան է օրենքը, Քրեական օրենսգիրքը, հիմնավորված ապացույցները և ընդհանրապես պարզ տրամաբանությունը, ի վերջո։ Գլխավորը՝ կատարել ղեկավարության ցանկությունը։

Վերջերս, օրինակ, ընդդիմադիր մի ակտիվիստի մեղադրեցին նրանում, թե ձերբակալության և բերման ենթարկելու ժամանակ նա, լինելով ձախլիկ, առանց որևէ պատճառի վերցրել ու հարվածել է ինչ-որ ոստիկանի հենց ձախ ականջին։ Դուք չե՞ք փորձել, լինելով ձախլիկ, բռունցքով հարվածել ինչ-որ մեկի ձախ ականջին: Իսկ դուք փորձե՛ք։ Ի դեպ, տեսանյութում շատ լավ երևում էր բնավ ոչ այն, թե ինչպես է հարվածում ակտիվիստը, այլ թե ինչպես են հարվածում ակտիվիստին։ Ժապավենի թերություն է, երևի...

Չորրորդ, հանցավորության աճին, անկասկած, նպաստում է նաև հասարակության ողբալի վիճակը։ Մի կողմից՝ քաղաքացիների գնալով ավելի վատթարացող սոցիալական դրությունը, մյուսից՝ իշխանությունների կողմից այն բարոյական հիմքերի նպատակաուղղված ոչնչացումը, որոնց վրա կանգուն է մնում հասարակությունը, ատելության ու ագրեսիվության մթնոլորտը։ Ասել այս առիթով, թե «ցավալի է», նշանակում է՝ ոչինչ չասել։

Այնպիսի տպավորություն է, թե մեզանում քաղաքացիական պատերազմ է ընթանում, իսկ նման իրավիճակում միշտ էլ դիտարկվում է հանցավորության աճ։ Մենք ամենևին չենք չափազանցում, քանզի քաղաքացիական պատերազմը սկսվում է ոչ թե առաջին կրակոցից, այլ շատ ավելի վաղ. երբ ընդդիմախոսը դառնում է թշնամի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН И КРАСНАЯ ШАПОЧКА
      2024-05-18 10:50

      Станиславский говорил, что театр начинается с вешалки. А государство - с запаха. При запахах, которые испускает построенное за шесть лет Пашиняном недогосударство, без противогаза тут обойтись крайне трудно. Что и почувствовали на себе участники ежегодного собрания и бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР), состоявшихся с 14 по 16 мая в Ереване. Набралось их более 2000, противогазов, конечно, на всех не хватило, поэтому решено было не давать их никому, заменив резиновые изделия гостеприимством.

    • АГОНИЯ ВЛАСТИ
      2024-05-16 09:54

      Предательская власть Пашиняна фактически застряла в низшей точке спада, - дальше не валится, потому что достигла дна. Но и вверх идти не в состоянии, даже ползти не может. Это - агония. Режим окончательно вошел в последнюю, чисто клиническую фазу своего существования и напоминает муху, у которой оторваны лапки. Крутится, жужжит, пытается взлететь, перевертывается, опрокидывается на спинку. Все эти судорожные действия непоследовательны и противоречивы, лишены всякого смысла.

    • НАШЛА КОСА НА КАМЕНЬ
      2024-05-15 10:57

      То, что Пашинян с первого дня прихода к власти последовательно превращает страну в полицейское государство, а правоохранители при нем заняты преимущество обеспечением безопасности премьера, разгоном мирных акций протеста граждан и репрессиями против оппозиции, ни для кого не является секретом. Сегодня это их основная функция и правоохранители из слуг закона превратились в наемное войско.

    • ПОБЕДА ТРЕБУЕТ ВРЕМЕНИ И ТЕРПЕНИЯ
      2024-05-14 09:55

      Есть распространенное во всем мире мнение, что на склоне своего исторического возраста народам бывает присуще желание впасть в тихое постисторическое засыпание. Жизнь в истории и реализация национальной воли - занятие не совсем такое сладостное и зачастую сопряжено с немалыми проблемами и неудобствами, тогда как эвтаназия своего исторического бытия избавляет от многих проблем. Бывают довольно благоустроенные богадельни, и отчего же не попробовать - попытка не пытка - устроиться в одной из таких. В конце концов список исторических приключений Армении таков, что после столь сильного разнообразия однообразное засыпание может оказаться вполне приятным.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ