ՀԵՐՔՈՒՄ «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ
Վարչապետի մամլո քարտուղարը հերքեց տեղեկատվությունը Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի դստեր՝ Հայկուհի Ղալումյանի հարսանիքին Փաշինյանի ընտանիքի ներկայության մասին: Մենք բազմիցս գրել ենք Ղալումյանների ընտանիքի հետ Փաշինյանի կապերի մասին։ Իշխանափոխությունից հետո Ղալումյան եղբայրներից մեկը դարձավ պատգամավոր, երկրորդը նշանակվեց քաղաքապետի պաշտոնակատար։ Հարսանիքը տեղի է ունեցել քաղաքապետի պաշտոնակատարի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրում, եղել են մեծ քանակությամբ հյուրեր, ընդ որում բոլորը՝ իշխող նոմենկլատուրայի թվից։
Հարսանյաց հանդիսություններին մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը կնոջ ՝ Լուսինեի հետ: Հիշեցնեմ, որ վերջերս «Գոլոսը» և այլ լրատվամիջոցներ տեղեկացրել էին բնակչությանը, որ Ղազարյանը բազմամարդ ու աղմկոտ խնջույքի է մասնակցել «Ծիրանի» ռեստորանային համալիրում՝ արտակարգ դրության բոլոր նորմերի և կանոնների խախտումով։ Դրա համար ոստիկանապետը ոչ մի պատժի չենթարկվեց, ինչպեսև, ասենք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը սկանդալային երեկույթ էր կազմակերպել Սևանի «Սպիտակ Շորժա» լողափի մի հատվածում...
Իջևանում տեղի ունեցած հարսանիքը հերթական օրինակն է, թե ինչ ցինիկաբար է իշխանությունը խախտում խաղի իր իսկ սահմանած կանոնները՝ ցույց տալով, որ իր համար գործում են ուրիշ կանոններ, իսկ «պողոսների» համար՝ միանգամայն այլ։ Առանձնակի ցանկանում եմ ընդգծել պաշտոնական հերքման փաստը՝ տեղի բնակիչների անթիվ-անհամար վկայությունների խորապատկերին, որոնք, չնշելով իրենց անունը, ամեն կերպ փորձում էին տեղեկացնել ԶԼՄ-ներին, որ Փաշինյանի ընտանիքը ողջ կազմով մասնակցել է հարսանեկան խնջույքին, որն անցկացվել է սոցիալական հեռավորության խախտումով, իսկ հյուրերը եղել են առանց դիմակների: Դրանից հետո Փաշինյանն այցելեց Գեղարքունիքի մարզ. նա շրջում էր համայնքներում ու ամեն րոպե կրկնում դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու տեղի բնակիչներին ուղղված կոչը... Աննախադեպ փարիսեցիությո՛ւն:
Իջևանում Նիկոլին չեն սիրում, է՛լ ավելի քիչ են սիրում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղում նրա դրածոյին։ Մենք արդեն տեղեկություններ ենք հրապարակել այն մասին, որ այդ համայնքում ղեկավարի ընտրություններ չեն անցկացվում իշխանությունների այն մտավախության պատճառով, որ ընտրողները միահամուռ դեմ կքվեարկեն Ղալումյանին։ Ղալումյանների ընտանիքի հետ Նիկոլի մտերմությունն այնքան մեծ է, որ նրա բացակայության դեպքում հարսանիքը չէր կայանա ընդհանրապես, բայց «պողոսները» հենց դրա համար էլ «պողոսներ» են, որ նրանց խաբեն ցանկացած առիթով։ Ի դեպ, շատ շուտով Նիկոլն ընտանիքի հետ կայցելի ևս մեկ հարսանիք։
Այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը համառորեն փորձում էր համոզել փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ ավելացնել զանգվածային միջոցառումների մասնակիցների թիվը 40-ից 60-ի, պարզ դարձավ, որ պատգամավորը ջանում է իր համար։ Բանն այն է, որ անցած տարի տեղի է ունեցել Միքայելյանի դստեր նշանադրությունն իր մարտական ընկերոջ որդու՝ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանի հետ։
Հարսանիքը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերին, իսկ Նիկոլի և Սասունի ընկերությունն այնքան ջերմ է, որ Փաշինյանների ընտանիքի բացակայության դեպքում հարսանիքը պարզապես չի կայանա։ Այն հանգամանքը, որ Միքայելյանին չհաջողվեց 60 հոգու թույլտվություն «պոկել», ամենևին չի նշանակում, թե հարսանիքի հյուրերը սակավաթիվ են լինելու։ Հարսանիքը կնշեն մեծ շուքով, և հրավիրյալներն էլ շատ կլինեն, այդ թվում՝ վարչապետի ընտանիքը ողջ կազմով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Հարկ եղած դեպքում մամուլի խոսնակը կհերքի Նիկոլի մասնակցության փաստը, իսկ «պողոսները» կհավատան…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 09:19
На днях с фасада резиденции президента Грузии исчез флаг ЕС, который с 2018 г. соседствовал с государственным флагом Грузии. Власти соседней страны учли трагический опыт народа, провозгласившего "Украина це Европа!", взяв курс на независимую внешнюю и внутреннюю политику, тогда как армян по-прежнему манит европейская обертка, невзирая на очевидные факты.
-
2025-07-08 10:01
Вернувшись из Стамбула, Пашинян сразу арестовал российского предпринимателя Самвела Карапетяна, объявленного в международный розыск по требованию Азербайджана, после чего начал атаку на Армянскую Апостольскую Святую Церковь. На днях он уже открытым текстом оповестил о планах по проведению досрочных выборов Католикоса Всех Армян. До этого регулярно делал записи о том, что у армян нет Католикоса, ибо нарушивший обет целомудрия таковым считаться не может.
-
2025-07-07 09:39
Заявление начальника СК Артура Погосяна относительно монтажа записей прослушанных бесед архиепископа Баграта Галстаняна вызвало недоумение трезво мыслящих граждан, ведь Погосян, напомню, согласился с теми, кто назвал многократно прокрученные в эфире телеканалов записи бесед архиепископа результатом монтажа. По его словам, иначе и быть не могло, ведь невозможно использовать для сообщения весь материал многомесячных записей. Начальнику СК можно возразить, что по итогам многомесячного прослушивания можно смонтировать компромат на тему подготовки терактов даже из бесед Погоса, который соседствует с депутатом от фракции ГД Бабкеном Туняном, с его (Погоса) деревенскими родственниками.
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!