ՌԴ մեկնել ցանկացողները դժգոհ են պատգամավորների հետ հանդիպումից
ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիներ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումն ավարտվեց։ Քաղաքացիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ պատգամավորներն իրենց որևէ հստակ պատասխան չեն տվել, ինչից էլ իրենք դժգոհ են։
«Ոչ մի ռեալ խոսակցություն չկար, ուղղակի բանակցություններ էր գնում, հստակ պատասխան չկա։ Մենք ասացինք՝ բացառության կարգով այսքան քաղաքացիներին ուղարկեք, կտրուկ ասացին՝ Վրաստանի ցամաքային տարածքը փակ է։ Ովքեր որ մնալու տեղ չունեն, ասացին, որ առավոտյան անուն-ազգանունները տանք իրենց, որպեսզի կացարանով ապահովեն։ Այսինքն՝ եթե իրենք մեզ կացարանով են ապահովում, ուրեմն այս գործընթացը դեռ շարունակվում է։ Մեզ պատասխանները չբավարարեցին։ Հստակ պատասխաններ չենք ստացել, ամեն ինչին ասում էին՝ չգիտենք, բանակցվում է։ Ինչպե՞ս են երկու երկրները բանակցում, որ մենք չենք տեսնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ պատգամավորներն իրենց ասել են՝ չորեքշաբթի ԱԺ նիստին այդ հարցը բարձրացնելու են. «Եթե մեր հարցին լուծում չտրվի չորեքշաբթի օրը, ապա մենք ավտոբուսներով ուղևորվում ենք դեպի Բագրատաշեն»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն արդեն վեց ամիս է՝ պահանջում են բացել ՌԴ-ի հետ սահմանը որպեսզի իրենք մեկնեն ՌԴ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.