ԵՏՀ խորհուրդը լուծում է գտել հայկական տրանսպորտային միջոցների խնդրին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին ապահովել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան ներմուծված մեքենաների հետ կապված խնդրի լուծման միջոցառումների շարք, տեղեկանում ենք ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև:
«Հանձնարարվել է Հայաստանին և Ղրղզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ:
Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանում անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Հայաստանից և Ղրղըզստանից, որոնք ներմուծվել են մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափով , քան գործող ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։
Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց:
Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ վճարվող լրացուցիչ տուրքերի չափի մասին: Միության երկրները պատրաստակամություն են հայտնել փոխանակել այդպիսի տեղեկատվություն այժմ ՝ նախքան կառավարություններում համապատասխան ընթացակարգեր անցնելը»,- ասված է ԵՏՀ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 16:51
Решение об аресте судьи Артуша Габриеляна будет обжаловано в вышестоящей инстанции. Об этом написал на своей странице в Facebook адвокат Эрик Алексанян.
-
2025-05-02 16:47
На заседании Совета старейшин Гюмри 2 мая глава фракции «Страна для жизни» предыдущего Совета старейшин города Карен Малхасян назначен руководителем аппарата мэрии Гюмри.
-
2025-05-02 16:46
По факту применения насилия к гражданину сотрудниками отдела полиции Армавира Министерства внутренних дел возбуждено уголовное дело по признакам пункта 7 части 2 статьи 450 Уголовного кодекса Республики Армения (пытка, совершённая группой лиц). Об этом сообщили из Следственного комитета.
-
2025-05-02 16:44
Мера пресечения в виде подписки о невыезде применена в отношении префекта ереванского района Нор Норк Тиграна Тер-Маркаряна и еще троих сотрудников муниципалитета, сообщили Sputnik Армении источники в муниципалитете.