Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի
«Moderna» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ արտադրել COVID-19 դեմ պատվաստանյութի մոտ 20 միլիոն դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը:
«Ընկերությունը ներկայումս ակնկալում է, որ իր mRNA-1273-ի (պատվաստանյութի) արտադրությունը 2020 թ.-ի վերջին կհասնի մոտավորապես 20 միլիոն չափաբաժնի, իսկ 2021 թվականի ընթացքում ընդհանուր արտադրությունը կտատանվի 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դեղաչափ», - նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Չինաստանի կառավարության հետ առնչություն ունեցող հաքերները թիրախավորել են Moderna Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը, որը ԱՄՆ–ում առաջատարն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և ուսումնասիրությունների հարցում։ ԱՄՆ իրավապահ մարմինների տվյալներով` հաքերներն ուզում էին ընկերությունից արժեքավոր տվյալներ վերցնեին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.