ՀՀ նախագահին ուղերձ են հղել Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը
ՀՀ անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը: Ուղերձը հրապարակել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն։ Բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը մաղթում եմ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,-ասվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդի ուղերձում:
Ուշագրավ է, որ շնորհավորանքն ուղղվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ֆոնին։
Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:
Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 19:45
На участке, ведущем от села Азатамут Тавушской области к азербайджанскому Газаху, осуществляется усиленный контроль военной полиции. Местные жители предполагают, что в эти минуты проходит встреча должностных лиц двух стран. Утром местные жители видели государственные машины, направлявшиеся к азербайджанской границе.
-
2024-05-15 19:42
Протестное движение "Тавуш во имя Родины" является надпартийным, считает бывший вице-спикер парламента, представитель Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2024-05-15 19:39
Следующие несколько часов станут решающими для премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом говорится в заявлении партии Smer, которую возглавляет Фицо.
-
2024-05-15 19:35
Я был предстателем Канадской епархии 10 лет. Там любые вопросы, связанные с церковным материалом, деньгами и расходами, проходят по следующим каналам – епархиальный совет, депутатское собрание, членское собрание, инспекция. Об этом заявил в беседе с журналистами во время акции протеста 15 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь слухов, связанных с получением им денег и не осуществлением строительства церкви в Канадской епархии.