Կայացել է Հայաստանի կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիային
Սեպտեմբերի 21-ին, Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով հաստատվել է, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:
Արարողությանը ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:
Նշենք, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 20:50
Завтра в 17:00 у здания Оперы состоится международный экономический форум, на котором также выступит руководитель этого правительства. Об этом сегодня, 14 мая, заявил во дворе церкви Сурб Анна архиепископ Баграт Галстанян, призвав граждан быть в это время там и выразить свое несогласие с политикой властей.
-
2024-05-14 20:48
Завтра мы продолжим наши встречи с общественными организациями и партиями. Об этом заявил во дворе церкви «Сурб Анна» в Ереване 14 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, подводя итоги дня.
-
2024-05-14 19:55
Архиепископ Баграт Галстанян – о предложении Осканяна: У меня нет ни амбиций, ни желания занять пост премьера.
-
2024-05-14 19:33
Собрались 70-80 000 человек, на следующий день движение просто не может погаснуть. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am депутат от блока «Армения» Гарник Даниелян.