Աղասի ԵՆՈՔՅԱՆ. Ն․ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ԶԲԱՂՎԱԾ Է 2050 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ
Ալիևի հարցազրույցն ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին շարունակեց այն քարոզչական արշավը, որը նոր թափ էր հավաքել տավուշյան դեպքերից հետո։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցին, որում նա մի շարք օրինակներով մեղադրում է հայկական կողմին՝ բանակցությունները տապալելու մեջ։
Ենոքյանը մասնավորապես գրել է․
«Խորհրդանշականն այն է, որ այս մեղադրանքները հնչում են այն բանից հետո, երբ համանախագահներն ուլտիմատումով հայտարարեցին նոր բանակցությունների մասին, այսինքն, այն տոնով արձանագրեցին բանակցությունները, որից փախչել, որը մերժել չի լինի։
Հայտնի է, որ խնդրի վերաբերյալ բանակցություններից խուսափողը սովորաբար դիտարկվում է որպես կոնֆլիկտում մեղավոր կողմ, և Ալիևի խոսքերը մեկ անգամ ևս խորացնում են Հայաստանի նկատմամբ ձևավորվող բացասական վերաբերմունքը։
Ալիևը Ադրբեջանի տեսանկյունից գործում է հստակ․ չափազանցնում է եղած իրողությունները, մոգոնում է նոր փաստեր, անգամ հանդիմանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Այսինքն, ցուց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է օր առաջ լուծել խնդիրը, իսկ Հայաստանը խուսափում է խաղաղ կարգավորումից։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը․ ԱԳՆ խոսնակը «հիաթափեցնող» է անվանում Ալիևի խոսքերը, պաշտպանության նախարարն անդրադառնում է «сам дурак» ոճով, իսկ ԱԳ նախարարը հրաժարվում է Ալիևին մեկնաբանելուց։
Մինչդեռ Ալիևի խոսքերն ուղղված էին Նիկոլ Փաշինյանին, նրան էր Ալիևը մեղադրում իր խոսքերը դրժելու մեջ, բովանդակային պատասխանի նյութ էլ, փառք Աստծո, կար՝ Նիկոլ Փաշինյանը նորից է խոսում մոնիթորինգի ու վերահսկողության մեխանիզմների մասին։
Անհրաժեշտ է հուժկու, Ալիևին չեզոքացնող հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ․ դա ավելի գեղեցիկ է ու անպատասխանատու»։
Հիշեցնենք, որ մամուլում տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների և Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածությունների և կապի մասին:
Նա, մասնավորապես, նշում է, որ այսօրվա դրությամբ փաստացիորեն բանակցություններ չկան:
«Փաստացիորեն Հայաստանի ղեկավարը ձախողել է բանակցային գործընթացը: Նա ոչ թե ձախողում է, այլ ձախողել է: Քանի որ նրանց անիմաստ հայտարարությունները և սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները: Ցավոք, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի գիտակցում այդ պատասխանատվությունը: Նրանք չեն կարող ճիշտ վերլուծել իրենց գործողությունների հետևանքները: Այնուամենայնիվ, Հայաստանում կան բանական մտածողությամբ մարդիկ և քաղաքական գործիչներ, և նրանք իրենք էլ արդեն բարձրացնում են այդ հարցը, և իրենց միտքն են փոխանցում հասարակությանը այն մասին, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը կործանման է տանում», - ասել է Ադրբեջանի նախագահը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 19:45
На участке, ведущем от села Азатамут Тавушской области к азербайджанскому Газаху, осуществляется усиленный контроль военной полиции. Местные жители предполагают, что в эти минуты проходит встреча должностных лиц двух стран. Утром местные жители видели государственные машины, направлявшиеся к азербайджанской границе.
-
2024-05-15 19:42
Протестное движение "Тавуш во имя Родины" является надпартийным, считает бывший вице-спикер парламента, представитель Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2024-05-15 19:39
Следующие несколько часов станут решающими для премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом говорится в заявлении партии Smer, которую возглавляет Фицо.
-
2024-05-15 19:35
Я был предстателем Канадской епархии 10 лет. Там любые вопросы, связанные с церковным материалом, деньгами и расходами, проходят по следующим каналам – епархиальный совет, депутатское собрание, членское собрание, инспекция. Об этом заявил в беседе с журналистами во время акции протеста 15 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь слухов, связанных с получением им денег и не осуществлением строительства церкви в Канадской епархии.