Կոնստանտին Զատուլին․ Շատ մտահոգիչ է Թուրքիայի միջամտությունը
Իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ այդ հակամարտությունը կարող է վերաճել շատ խոշոր ծավալների: Այդ մասին «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մասին խոսելից:
«Ռուսաստանն, իհարկե, կմիջամտի հանուն հակամարտության դադարեցման: Ես նկատի ունեմ դիվանագիտական միջամտությունը: Մեր կողմից կայուն ձգտումը ռազմական գործողությունների դադարեցումն է և հրադադարի ռեժիմի վերադարձը»,-հայտարարել է Զատուլինը:
Նրա խոսքով՝ ոչ միայն Ռուսաստանն է ձգտում օգնել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Մեզ հետ նաև համաձայն է Ֆրանսիան և ԱՄՆ-ը: «Մյուս կողմից, գործողությունները, որոնք ձեռնարկվել են վաղ առավոտյան ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որն ակնհայտորեն ցանկանում էր ցուցադրել ուժն ու ռեվանշի ունակությունը, ըստ ամենայնի, աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից»,-ենթադրել է քաղաքական գործիչը:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը սևեռել առ այն, որ մենք ամեն կերպ փորձում ենք բարեկամական հարաբերություններ կառուցել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, սակայն փաստը, որ այդ հակամարտությունը սկսվել է այն բանից մի քանի օր անց, երբ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը ժամանել էր Ռուսաստան, ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը չի ամաչում այդ առիթով»,-նշել է նա:
Ակնհայտ է, որ ադրբեջանցինեըր չեն համաձայնեցրել այդ գործողությունները Ռուսաստանի հետ, սակայն միևնույն ժամանակ քաղել են որոշակի ազդակներ մեր երկկողմանի համագործակցության փաստից, այդ թվում՝ խորհրդարանական գծով:
Զատուլինը նշել է, որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բախումները սահմանին դեռևս կարելի է անվանել անախորժություն, սակայն այժմ բոլորովին այլ իրավիճակ է: «Համարում եմ, որ, անշուշտ, հակամարտությունը պետք է դադարեցվի: Ես համարում եմ, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով: Այդ դեպքում դա անախորժություն անվանելու որևէ հնարավորություն չկա»,-հայտարարելէ պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 17:47
В Национальный центр управления кризисных ситуаций в 16:03 поступил сигнал о том, что с крыши торгово-развлекательного центра «Рио Молл» в Ереване наблюдается дым.
-
2025-05-09 17:45
Посол Украины в Азербайджане Юрий Гусев поблагодарил Ильхама Алиева.
-
2025-05-09 17:41
Папа Римский Лев XIV, избранный накануне на конклаве в Ватикане, провел в Сикстинской капелле в пятницу свою первую мессу, на которой присутствовали все кардиналы-выборщики.
-
2025-05-09 17:38
Страны Евразийского экономического союза приурочили к 80-летию Победы в Великой Отечественной войне выпуск памятных и коллекционных монет.