Ամերիկացի կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան
Ամերիկացի կոնգրեսականները դատապարտել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։
«Ես մտահոգված եմ Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակմամբ։ Մենք պետք է դատապարտենք այդ ագրեսիան և Ադրբեջանին կոչ անենք դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները ու վերադառնալ բանակցությունների սեղան։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը և Թուրքիային կոչ անենք ձեռնպահ մնալ զենք կամ զինյալների ուղարկելուց»,- հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։
Կոնգրեսական Թ․Ջ․ Քոկսը Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության անհապաղ դադարեցման կոչ է անում։ «Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի չհիմնավորված հարձակումներն արդեն կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին իր ամեն տեսակի ռազմական օգնությունը։ Մենք պետք է Արցախի հայ բնակչության հետ համերաշխություն դրսևորենք և ամենավճռական կերպով դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը։ #ArtsakhStrong #StopAliyev»,- գրել է Քոկսը Facebook-ում և Twitter-ում։
«Մի քանի ամիս շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախի և Հայաստանի դեմ օգտագործում էին ռազմական հռետորաբանություն ու սադրիչ գործողություններ։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը մշտապես Պետքարտուղարությանը այս վտանգավոր իրավիճակի ապաէսկալացիայի և ագրեսորներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային իրենց ապակայունացնող գործողությունների պատճառով պատասխանատվության ենթարկելու կոչ է արել։ Միացյալ Նահանգները պետք է կարևոր դեր խաղա այս բռնության դադարեցման գոծում, և մենք պետք է արագ ու վճռական գործենք, որ կասեցնենք ագհրեսիայի այս ռազմատենչ դրսևորումը»,- հայտարարել է Ֆրենք Փալոն կրտսերը։
«Ես դատապարտում եմ տարածաշրջանում Ադրբեջանի չկշռադատված ռազմական հարձակումները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խափանում են խաղաղությունը։
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն պետք է առաջատար դեր խաղա հրադադարին հասնելու և հակամարտությունը կանխելու գործում՝ մինչև այդ վտանգավոր իրավիճակի ավելի մեծ սրումը»,- կարծում է կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-26 19:34
Посольство РФ в Армении контактирует с МИД Армении на предмет оказания помощи в ликвидации последствий наводнения, говорится в комментарии официального представителя МИД РФ Марии Захаровой, передает Sputnik Армения.
-
2024-05-26 19:32
По предварительным данным, в результате стихийного бедствия погибли 2 человека и 2 получили ранения, сообщил Общественному телевидению министр территориального управления и инфраструктур Армении Гнел Саносян, передает Sputnik Армения.
-
2024-05-26 19:30
Я обращаюсь к Николу Пашиняну. Когда-то ты считал себя народным человеком, катался на велосипеде, собирал мусор с земли, но очень скоро начал летать на вертолете, защищаясь огромным числом полицейских. Об этом заявил сегодня, 26 мая, на митинге на площади Республики глава Тавушской епархии архиепископ Баграт Галстанян, передает News.am.
-
2024-05-26 19:29
Лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Галстанян объявил о возобновлении акций протеста с утра понедельника, передает Sputnik Армения.