ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառել Թուրքայի դեմ
Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները, որոնք պետք է դադադրեցվեն: Այս մասին ասվում է ԵՄ երկրների առաջնորդի հայտարարության մեջ:
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում Թուրքիային հետագայում զերծ մնալ նման գործողություններից: Եվրոպական խորհուրդը շեշտում է, որ մայրցամաքային ջրերի և բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման հարցը պետք է լուծվի բարեխիղճ երկխոսության և բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի լիակատար պահպանմամբ, և կոչ է անում Թուրքիային ընդունել Կիպրոսի երկխոսության հրավերը` Թուրքիայի և Կիպրոսի միջև բոլոր ծովային վեճերը կարգավորելու համար:
Եվրոպական խորհուրդը սատարում է ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների շուտափույթ վերսկսմանը և լիովին հավատարիմ է Կիպրոսի խնդրի համապարփակ կարգավորմանը ՄԱԿ-ի շրջանակներում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի շրջանակներում: Նույնը նա ակնկալում է Թուրքիայից: ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր ունենալ բանակցություններին աջակցելու գործում:
Հունաստանի և Կիպրոսի դեմ անօրինական գործողությունների զսպմանն ուղղված կառուցողական ջանքերի պայմանով Եվրոպական խորհուրդը համաձայնել է դրական քաղաքական օրակարգ սկսել ԵՄ և Թուրքիայի միջև` մասնավորապես շեշտը դնելով Մաքսային միության արդիականացման և առևտրի դյուրացման, մարդկանց միջև շփումների, բարձր մակարդակի երկխոսությունների, միգրացիայի խնդիրների շուրջ համագործակցության շարունակման վրա` ԵՄ-Թուրքիա 2016 թվականի հայտարարությանը համահունչ:
Եվրոպական խորհուրդը, Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ համագործակցությամբ և Բարձր ներկայացուցչի աջակցությամբ, իր նախագահին հրավիրում է առաջարկ մշակել այդ ուղղությամբ ԵՄ-Թուրքիա օրակարգի ակտիվացման համար:
Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ միակողմանի գործողությունների կամ սադրանքների վերսկսման դեպքում ԵՄ-ն կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն ու հնարավորությունները` իր և անդամ երկրների շահերը պաշտպանելու համար:
Եվրոպական խորհուրդը կշարունակի ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը և, համապատասխանաբար, կվերադառնա և համապատասխան որոշումներ կընդունի իր դեկտեմբերյան նիստից ոչ ուշ»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-23 11:53
Пятеро этнических армян примут участие в региональных, федеральных и общеевропейских выборах в Бельгии, которые состоятся 9 июля, сообщает "Арменпресс".
-
2024-05-23 11:51
Угрозам депутата парламента Армении от правящей фракции "Гражданский договор" Хачатура Сукиасяна будет дана правовая оценка. Об этом глава оппозиционной парламентской фракции "Айастан" Сейран Оганян заявил на брифинге в Национальном Собрании Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-23 11:50
26 мая состоится митинг, на котором лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян представит программу дальнейших действий, а также объявит о начале цикла активных действий. Об этом пишет газета «Грапарак», передает NEWS.am.
-
2024-05-23 11:49
Армянская полиция переходит на усиленный режим службы в связи с "Последним звонком" в школах, передает Новости-Армения.