ԱՄՆ կոնգրեսականները շրջանառության մեջ են դրել ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձև
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփայերը բանաձև է ներկայացրել Կոնգրես, որով դատապարտում է ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ:
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնեի, Գուս Բիլիրակիսի, Բրեդ Շերմանի և այլոց համահեղինակած բանաձևը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Բանաձևում խոսվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի անառարկելի ագրեսիայի, Թուրքիայի միջամտության մասին, հիշատակվում է Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը, որի մասին հայտարարվել է 2020-ի հուլիսին, առաջատար համաշխարհային ԶԼՄ-ների նյութերը՝ նախապես ծրագրված ռազմական գործողության, Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկաններ ներգրավելու մասին և այլն:
Բանաձևի հեղինակները պահանջում են դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունները և Թուրքիայի ակտիվ մասնակցությունը հակամարտությանը, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, վերադառնալ հրադադարի համաձայնագրին և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 10:48
В Telegram-каналах распространяется видеоматериал, в котором видно, как множество людей с флагами Турции и Азербайджана скандируют «Пашинян, Пашинян».
-
2024-04-26 10:45
В разных частях Еревана граждане проводят акции неповиновения.
-
2024-04-26 10:42
Бывший мэр Ванадзора Мамикон Асланян останется под арестом, сообщил в социальных сетях его адвокат Рубен Меликян.
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.