Վրաստանը հերքում է իր տարածքով դեպի Ադրբեջան զենքի տեղափոխումը
Սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, իբրև դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվում, ապատեղեկատվություն է և սուտ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, հաղորդում է Ինտրեպրեսնյուսը:
Նրա խոսքով՝ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը:
«Վրացական կողմի դիրքորոշումը բեռներ տեղափոխելու առնչությամբ միանշանակ է, ինչը նշվել է Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ: Վրաստանը դադարեցնում է երկու երկրների համար ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը, սակայն դա չի վերաբերում քաղաքացիական նշանակության բեռներին, և այդ ուղղությամբ Վրաստանը շարունակում է բարեխղճորեն կատարել իր պարտավորություններն ինչպես երրորդ երկրների, այնպես էլ մեր հարևանների նկատմամբ:
Մենք հետևում ենք, որ սոցցանցերում տարածվել է տարատեսակ ապատեղեկատվություն և ֆեյքային նորություններ, իբրև Վրաստանի տարածքով կատարվում է զենքի տեղափոխում: Բոլորովին վերջերս տարածվել էր տեղեկատվություն, որ իբրև դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է»,-հայտարարել է Դարսալիան:
Փոխնախարարը կոչ է արել բոլորին, այդ թվում՝ նաև հայկական կողմին, չտրվել ապատեղեկատվության: «Ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին, ամբողջ բնակչությանը չտրվել ապատեղեկատվության: Վրաստանը շարունակում է կատարել միջազգային պարտավորությունները, և ես կցանկանայի կոչ անել բոլորին կիսվել լուրերով՝ հղում անելով ստուգված և հավաստի աղբյուրներին»,-ասել է Դարսալիան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 17:34
Украинский лидер Владимир Зеленский на фоне продвижения российских войск в Харьковской области назвал ситуацию очень серьезной, передает Sputnik Армения.
-
2024-05-16 17:18
Президент Беларуси Александр Лукашенко побывал в Баку, встретился с азербайджанским коллегой и выдал очередную порцию экстравагантных, крайне недипломатичных и местами откровенно враждебных для Армении заявлений, передает News.am.
-
2024-05-16 17:18
Спикер парламента Армении Ален Симонян 16 мая провел короткую беседу с азербайджанской коллегой Сахибой Гафаровой на полях Всемирной конференции в Женеве. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь спикера парламента Нелли Гулян.
-
2024-05-16 17:12
Китайские туристы не смогли доехать до Грузии из-за блокирования межгосударственной трассы в Тавуше. Об этом сообщает корреспондент Sputnik Армения с места событий.