Արթուր Թովմասյան․ Ալիևն արդեն իշխանության ղեկին չէ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր արկածախնդրւթյան, բայց 2020թ–ի սեպտեմբերի 27-ի արկածախնդրությանը նրան դրդել է Թուրքիան։
Այսօր Արցախում տեղի ունեցած ճեպազրույցում, վերլուծելով Արցախում սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, նման եզրակացություն արեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
«Կարծում եմ` Իլհամ Ալիևն արդեն չկա իր երկրի իշխանության ղեկին, որովհետև ցանկացած առաջարկի, որն արվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ալիևի գլխավորությամբ պատասխանում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցի նաև Թուրքիան»,– ասաց Թովմասյանը։
Արցախի Աժ նախագահի դիտարկմամբ, աշխարհին արդեն հայտնի է, որ Արցախի հետ պատերազմը ևս վարում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։
«Աշխարհը արդեն հասկանում է, որ սա Արցախի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ։ Պատերազմն արդեն դուրս է գալիս այլ հարթւթյուն, ու կարծում եմ` գերտերություններն արդեն մտահոգված են իրենց շահերով։ Որովհետև կորցնելով իրենց ազդեցութունը հայկական աշխարհում, իրենք ընդհանրապես կորցնելու են Անդրկովկասը։ Սա Մեծ Թուրանի ծրագիրն է` դրված Թուրքիայի կողմից»,– ասաց Թովմասյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նրա համոզմամբ, առկա փաստերն արդեն բավական են Թուրքիայի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու համար։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, ըստ Թովմասյանի, նրանք այս օրերին արդեն ակտիվանում են ու իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ասելով, որ իրենց երեխաներին տանում են առաջնագիծ ու իրենք արդեն բավական մեծ թվով զոհեր ունեն։
Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, Թովմասյանի խոսքով, հայկական երկու հանրապետություններում այսօր իշխում է մեկ կուսակցություն` ժողովրդի կուսակցությունը։ Արցախի ԱԺ նախագահը վստահեցնում է՝ հաղթելու ենք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.