Վարդան Տողանյան. Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը
Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը և խախտում է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կնքած պայմանագիրը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Մեր զինված ուժերն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը: Հուսով ենք, որ Բաքուն, այնուամենայնիվ, կսկսի հետևել հոկտեմբերի 9–ի պայմանագրին»,-ասել է Հայաստանի դեսպանը:
Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբերի 12–ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն Արցախում տիրող իրավիճակը։
«Նախարարների բանակցությունների օրակարգը ներառում է երկկողմ հարցերի լայն շրջանակ, բայց այն կարող է փոխվել արցախյան իրադարձությունների հետևանքով։ Հրադադարի հարցը նախարարներն արդեն քննարկել են, տեղի է ունեցել հեռախոսազրույց: Սակայն իրավիճակը տարածաշրջանում և հակամարտության գոտում ենթադրում է նոր հարցերի քննարկում», - ասել է դեսպանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Տողանյանը հավելել է, որ հրադադարի ռեժիմի չպահպանման հետևանքով Արցախի բնակավայրերը հրթիռակոծության են ենթարկվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.