Վիկտոր Սողոմոնյան․ Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում
168.am–ը գրում է. «Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:
Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրել էին, թե «ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում»։ Լրատվամիջոցներից մեկը նաև գրել էր, թե իր տեղեկություններով՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։
Մամուլում տեղ գտած այս տեղեկությունների կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, տեղեկացնում է News.am-ը։
«Այո, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի օրակարգը եղել է պատերազմական գործողությունները և Արցախը։ Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ տարբեր լրատվամիջոցներում հրապարակված ենթադրությունները և հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Վիկտոր Սողոմոնյանը, ի պատասխան մեր հարցման՝ արձագանքեց․ «Դա սուտ է, այդ տեղեկությունները սուտ են, և նման բան գրելու որևէ առիթ չկա, դա հորինած կեղծիք է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 05:40
Заявление Всеармянского совета дипломатов:
-
2025-05-09 05:36
Это вопрос сроков, вопрос времени – когда сделаем, как сделаем, кто сделает, кто станет субъектом, который сможет собрать. Этому поколению не достанется освобождение Шуши. Об этом заявил на мероприятии под названием «Шуши: возвращение будет» 8 мая экс-председатель Верховного Совета Республики Арцах, бывший министр иностранных дел Карабаха, член центрального комитета АРФД Арцаха Георгий Петросян.
-
2025-05-09 05:31
В Артике Ширакской области Армении все же намерены демонтировать памятник героям Великой Отечественной войны, хотя еще пару месяцев назад глава общины Ананик Восканян опровергал эту информацию.
-
2025-05-09 05:26
Россия выступает за равную и неделимую безопасность, которая сможет обеспечить мир для всех народов Земли. Об этом заявил президент России Владимир Путин на мероприятии с участием лидеров десятков стран, прибывших в Москву на торжества по случаю 80-летия Победы.