Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին կողմերին զերծ մնալ Ղարաբաղում վտանգավոր գործողություններից
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կոչ անելով արտաքին կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելում հեռախոսազրույցի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երկու ղեկավարները նաև գնահատել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը: Նրանք կոչ են արել կողմերին անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանց կոչ են անում բոլոր անձանց, ներառյալ՝ արտաքին կողմերին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել ռիսկը տարածաշրջանում»,-նշված է հայտարարության մեջ:
Արտաքին կողմ ասելով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նկատի ունեն Թուրքիային, որը, ինչպես հոկտեմբերի 2-ին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղափոխել էր ավելի քան 300 իսլամիստ Սիրիայից դեպի Ղարաբաղում հակամարտության գոտի: Այնուհետև Բրյուսելը կոչ էր արել Անկարային չմիջամտել հակամարտությանն ու նպաստել դրա խաղաղ կարգավորմանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.