Последние новости

Մնացականյանն ու Օ՛Բրայանն ընդգծել են ԼՂ–ում կրակի դադարեցման անհրաժեշտությունը

ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանն ընդգծել են Ղարաբաղում կրակի դադարեցման անհրաժեշտությունը։ Կողմերը նման կարծիք են հայտնել այսօր Մնացականյանի` ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

«Մնացականյանն Օ՛Բրայանին իրազեկել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության մասին: Արտգործնախարարը խիստ մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ