ԱԱԾ-ն զգուշացնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ:
Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ:
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանատիպ այլ հարթակներում պատվեր կատարողները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութերը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապատեղեկատվություն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով:
«Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար», – նշում են ԱԱԾ–ից, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 14:03
Группа американских сенаторов во главе с Крисом Ван Холленом призвала американскую администрацию Трампа-Вэнса провести расследование нарушений «Закона Лихи» и ограничений гуманитарной помощи, касающихся Арцаха и других конфликтов.
-
2025-05-16 14:00
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев встретились в Тиране.
-
2025-05-16 13:55
В Стамбуле завершилась трехсторонняя встреча между Украиной, Турцией и США, сообщают корреспонденты BBC с места событий. Об этом же сообщает и турецкий МИД.
-
2025-05-16 13:54
Как сообщает Спасательная служба, 16 мая в 12:08 по местному времени (в 08:08 по Гринвичу) Территориальная служба сейсмической защиты МВД Армении в 8 км к северо-востоку от города Бавра в Армении близ границы с Грузией зарегистрировала землетрясение магнитудой 2.3.