Արծրուն Հովհաննիսյան․ Ադրբեջանի ԶՈւ–ն լրջորեն վնասված է, նրանց հույսը մնացել են վարձկանները
Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույն վնասված է, նրանց հույսը մնացել են վարձկանները։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը հերքեն, մենք շատ լավ գիտենք, թե որտեղ և ինչպես են աշխատում այդ վարձկանները։ Մենք այսօր հրապարակել ենք գերեվարված երկրրոդ ահաբեկչի հարցումից տեսանյութեր, և ասեմ, որ այդ մասով դեռ շատ անակնկալներ են լինելու։ Հավելեմ, որ վարձկաններով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասնի, որ Ադրբեջանի ԶՈւ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է։ Նրան հիմնական հույսը մնացել են այս վարձկանները», – ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով այսօր Արցախում ոչ մի նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, թեև մարտերը շարունակվում են։
«Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակվողական գործողությունները, տեղ–տեղ փոքր հարձակումներով, տեղ–տեղ հրետանիով։ Որևէ նշանակալի հաջողությունների չեն հասել», – նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ թշնամին շարունակում է տարբեր ուղղություններով կիրառել արգելված զինամթերք, մասնավորապես` ֆոսֆոր։ Դրա հասցված վնասները արձանագրվում են և շուտով կհրապարակվեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: