«Ժողովուրդ»․ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ. ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան:
Հիշեցնենք՝ պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Եվ հետաքրքիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաև ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սակայն վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին: Եվ չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ընթացքում ԲՀԿ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել և չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումները բազմաթիվ են եղել, իսկ թե որքանով կարող են արդյունավետ լինել, դեռ վաղ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք հենց առաջին օրը հանդիպել են Վլադիմիր ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչների և անձամբ հենց իր հետ, ինչպես նաև հանդիպում ունեցել Պետդումայի պատգամավորների, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 15:25
Депутат Национального Собрания РА от оппозиционной фракции "Армения" Гарник Даниелян, ссылаясь на имеющиеся у него некоторые сведения, сообщил, некоторые саперы написали заявление об увольнении.
-
2024-04-26 15:23
Все обсуждаемо, если есть страна, которая нуждается в газе и есть страна, которая поставляет газ, и нет никаких преград. Об этом заявил глава постоянной комиссии по экономическим вопросам, депутат от правящей фракции «Гражданский договор» Бабкен Тунян, комментируя вероятность покупки газа у Азербайджана.
-
2024-04-26 15:19
На нас попытались навесить всяческие ярлыки, но люди все отфильтровали и поняли, в чем заключается реальность, истина. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am в Киранце 26 апреля предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, обращаясь к властям.
-
2024-04-26 15:16
Дорога Гюмри-Ванадзор перекрыта, об этом сообщает инициатива «Тавуш во имя Родины».