Последние новости

Թրամփը հայտարարել է, թե թույլ չի տա ընտրություններում հաղթանակն իրենից գողանալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե փորձում են իրենից գողանալ ընտրություններում հաղթանակը, բայց ինքը թույլ չի տա դա անել։

«Մենք մեծ վերելքում ենք, բայց նրանք փորձում են գողանալ ընտրությունները։ Մենք նրանց երբեք թույլ չենք տա դա անել»,- իր Twitter-յան էջում նշել է ԱՄՆ առաջնորդը։

Նա նաև պնդում է, որ չի կարելի ձայներ տալ տեղամասերը փակվելուց հետո։

«Ես այսօր ավելի ուշ՝ գիշերը հանդես կգամ հայտարարությամբ։ Մեծ հաղթանակ»,- նշված է ԱՄՆ նախագահի Twitter-յան հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ