Քննչական կոմիտեի նախագահը կամավորների հետ մեկնել է Արցախ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է Արցախ` կոմիտեի կամավորներ հետ միասին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«Մենք էլ` ինչպես մյուսները, բոլոր միջոցառումներին ներգրավված ենք։ Պարոն Գրիգորյանն Արցախ է մեկնել առաջին վաշտի հետ` նա անձամբ տեղում ղեկավարում է կոմիտեի կամավորների աշխատանքները»,–ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով` դեռ նախորդ շաբաթ 180 քննիչներ են կամավորագրվել Արցախ մեկնելու համար։ Նրանք վարժանքների են մասնակցել։ Մելիքյանը հայտնեց` կոմիտեի քննիչների ևս մեկ վաշտ էլ այս շաբաթ կմեկնի առաջնագիծ։
ՔԿ նախագահի տեղակալը վստահեցրեց, որ քննիչների Արցախ մեկնելով կոմիտեի բնականոն աշխատանքը չի խաթարվի։ Մելիքյանը հայտնեց նաև, որ կան կամավորագրված քննիչներ, որոնց թույլ չեն տալիս մեկնել, քանի որ դատավարական առումով գործառույթներ կան, որոնք պիտի ավարտին հասցնեն։
Ի դեպ, այս պահին ՔԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հենց Արթուր Մելիքյանն է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.