Последние новости

Ինչ իրավիճակ է Շուշիում հրետակոծությունից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ իրավիճակ է Շուշիում` գիշերվա հրետակոծությունից հետո։

 




Ծակ պատեր, կիսաքանդ փողոցներ, ավերված տանիք, կոտրված խաչքարներ, կիսավեր դպրոց` կոտրված պատուհաններով ու դրսի պատի մեջ առաջացած մեծ խոռոչով։ Այս տեսարաններին այսօր կարելի է հանդիպել Արցախի չքնաղ բերդաքաղաքում` Շուշիում։ Սա մեր թշնամու ձեռագիրն է, նրա գործելաոճը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ իրավիճակ է Շուշիում գիշերվա հրետակոծությունից հետո։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ վերսկսել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։

Տեղեկացվում էր, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ