Последние новости

Հայկական կողմը ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայկական զինուժը հայտնաբերել, հետևել ու ոչնչացրել Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը: Ընդ որում, այդ ամենն արվել է հայկական կողմի անօդաչու թռչող սարքերով:



Դրանցով հայկական կողմը նախ հետևել է թշնամական ուժերի շարժին, ապա կուտակման վայրում հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացրել դրանց:

ՊԲ-ն նաև հայտնում է, որ վնասազերծված ստորաբաժանման կազմի հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, սիրիացի վարձկաններ են եղել։

Բանն այն է, որ կադրերից մեկում, մինչև հայկական հրետանու հարվածները, երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասն, ըստ ամենայնի՝ մահմեդական աղոթք (նամազ) անում, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ