Последние новости

Հարությունյանը՝ Պեգովին․ Առաջիկայում ճակատից շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտունու վրա հարձակումը հետ է մղվել Արցախի հերոսների զավակների կողմից: Այս մասին @wargonzo նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ անցյալ պատերազմի դաշտային հայտնի հրամանատարների որդիները այսօր, ինչպես իրենց հայրերը, ոչ միայն պարզապես մարտնչում են ճակատում, այլև իրական սխրանքներ են գործում: «Նախօրեին Մարտունիում կասեցվեց լայնածավալ տանկային առաջխաղացումը: Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում ճակատից շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Իսկ այն հարցին, թե ինչու է նա վտանգում իր կյանքը` պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց: Կարծես դա ինքնըստինքյան հասկանալի է, և այլ կերպ վարվել պարզապես անհնար է: Հպարտ եմ ծանոթությամբ»,- գրել է լրագրողը, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ