Последние новости

Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Տեղեկությունը հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Ընդունված բանաձևում 4 կետ է առանձնացվում։

1Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

2. Դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

3. Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում ուժերի ներածի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար իրավունքն ապահովելու համար:

4. Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել ինքնորոշվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ