Մարկ Հենդրիքս․ Բաքվին հայտնի է, որ իր զինվորները գործում են անմարդկայնորեն և պատերազմի բոլոր կանոններին հակառակ
«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է հարցազրույց Մեխելեն քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, փաստաբան Մարկ Հենդրիքսի հետ, որը ներկայացնում ենք ստորև.
-«Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 27֊ին պատերազմական լայնածավալ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ: Ադրբեջանը միանգամից փակել է ընդդիմադիր լրատվականներն ու դադարեցրել սոցցանցերի աշխատանքը։ Ինչպե՞ս եք գնահատում խոսքի ազատության նմանօրինակ սահմանափակումը, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն նման քայլերի դիմել։
- Բաքուն չի սիրում գործել բաց և լիարժեք թափանցիկ, նրանց զինվորները գործում են անմարդկային և պատերազմի բոլոր կանոններին հակառակ: Իհարկե, նշվածը նաև խոսքի ազատության անընդունելի սահմանափակում է, բայց նրանց դա չի հետաքրքրում:
-Ադրբեջանական ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանը և կիրառում են անթույլատրելի զինատեսակներ, մինչդեռ միջազգային կառույցները հիմնականում խաղաղության կոչեր են հնչեցնում և գործնական քայլեր չեն ձեռնարկում ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ինչպիսի՞ լուծում եք տեսնում Դուք, ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռում։
– Սև ամպեր են կուտակվում: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այսքան հանգիստ, և ինչու չեն գործում և դատապարտում այս ագրեսիան: Միևնույն ժամանակ, Թուրքիան նույնպես ներգրավված է: Դա շահավետ է Էրդողանին, և գործում է իբրև շանթարգել իր ներքաղաքական ձախողումների համար:
Ինչ վերաբերում է քաղաքացիական թիրախներին, դա դեմ է ամեն կանոնի, և պետք է դատապարտվի, դրա դեմ պետք է պայքարել:
- Ադրբեջանի գործողությունների արդյունքում տուժել են նաև լրագրողներ։ Հաշվի առնելով, որ լրագրողների մեքենաները և արտահագուստը ունեն տարբերանշաններ ու շատ լավ երևում է, որ տվյալ մարդիկ լրագրողներ են` ի՞նչ եք կարծում արդյոք Ադրբեջանը միտումնավո՞ր է թիրախավորում նրանց։
- Անընդունելի է, որ լրագրողները չեն կարողակում կատարել իրենց աշխատանքը լիակատար անկախության և անվտանգության պայմաններում, և որ նրանք նույնպես դառնում են թիրախ: Միջազգային հումանիտար օրենքը լիովին արգելում է նմանօրինակ գործողությունները: Վախենամ՝ Ադրբեջանը գիտակցաբար է թիրախավորում լրագրողներին:
-Բազմաթիվ ապացույցներ կան, որ Թուրքիան իր ռազմուժով գտնվում է Ադրբեջանում, ի՞նչ եք կարծում Թուրքիայի նման ներգրավվածությունն այս պատերազմում, արդյոք վտանգ չէ՞ Եվրոպայի համար։
- Ինչպես արդեն նշեցի, սա Էրդողանի շեղող խուսանավումն է, ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին նրա ագրեսիվ խոսքերն են: Էրդողանը շատ խնդիրներ ունի Թուրքիայի ներսում և ցանկանում է շեղել դրանցից ուշադրությունը: Չեմ կարծում, որ դա վտանգ է Եվրոպայի համար, բայց կարծում եմ, որ Եվրախորհրդարանը պետք է որոշակի աշխատանք տանի Թուրքիայի ուղղությամբ:
-Պրն Հենդրիքս, այն մարդիկ, որոնք այցելում են Արցախ հայտնվում են Ադրբեջանի սև ուցակում և զրկվում են Ադրբեջան մուտքի իրավունքից, ի՞նչ կարծիք ունեք նմանօրինակ սև ցուցակի գոյության մասին։
-Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակ»-ը, որում ես նույնպես կամ, ապացուցում է, որ նրանք չեն կարողանում քննադատություն ընդունել։ Ես, ափսոսում եմ նման ցուցակի գոյության համար, բայց, այնպես չէ, որ դրա պատճառով քունս չի տանում:
-Ձեր հարազատ Մեխելեն քաղաքում, թռուցիկներ էին բաժանել, որոնցում աղավաղված էին 1914֊1915 թվականների Հայոց ցեղաապանության փաստերը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքային իշխանությունների կողմից նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար։
-Իհարկե, դա բուռն զգացմունքների տեղիք տվեց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսում։ Ինքս բացահայտորեն դատապարտեցի այն տեղական մամուլում և տեղական հեռուստատեսությամբ, որին հետևեց նաև քաղաքապետը (և, իրոք, դա այժմ տեղի քաղաքային խորհրդի կողմից ընդունված դիրքորոշում է): Մեր քաղաքի հայկական մեծ համայնքի շատ անդամներ աշխատում են մեզ հետ միասին այս հետաքննության շրջանակում։ Նրանց ղեկավարները շատ ակտիվ արձագանքում են, պահպանում են երիտասարդների հանգստությունը, ինչը հանդարտեցնում է թեժ քաղաքական մթնոլորտը:
Մարկ Հենդրիքսը (° 1968), փաստաբան է, ֆլամանդական և Բենելյուքսի պառլամենտների նախկին անդամ (2009-2019թթ.) Եղել է Մեխելեն քաղաքի փոխքաղաքապետ (2013-2019թթ.) Ներկայումս ընդդիմության ղեկավարն է քաղաքային խորհրդում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 10:50
Парад в честь 79-й годовщины Победы в Великой Отечественной войне на Красной площади.
-
2024-05-09 10:46
Сегодня, утром 9 мая, Президент Республики Арцах Самвел Шахраманян посетил военный пантеон «Ераблур», передает News.am.
-
2024-05-09 10:23
Третий президент Армении Серж Саргсян направил послание по случаю праздника Победы и Мира, передает Verelq.am.
-
2024-05-09 10:17
В битве за Берлин, приблизившей День Победы, по решению ставки Главнокомандования советских войск участвовало всего лишь одно национальное формирование - это была 89-ая Армянская Таманская дивизия. А одним из ярких образов Победы народов Советского Союза в Великой Отечественной Войне был армянский танец кочари у стен Рейхстага, сказал посол России в Армении Сергей Копыркин в интервью автору стрим-шоу "Абовян Тайм" на радио Sputnik Армения.