Փարիզը թույլ է տվել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Թուրքիայի դեմ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունները Ֆրանսիայի և դրա ղեկավարության դեմ` թույլ տալով պատժամիջոցների հնարավորությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ ատելության անընդունելի հայտարարություններով»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Սա ուղղված ոչ միայն Ֆրանսիայի դեմ, այդ հարցում կա լիակատար եվրոպական սոլիդարություն, և մենք պնդում ենք, որպեսզի Թուրքիան հրաժարվի այդ տրամաբանությունից»,- շարունակել է Լե Դրիանը:
Ընդ որում, նախարարը հիշեցրել է, որ «Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետություններին և կառավարությունների ղեկավարներին, որոշում է կայացրել, որ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկելու թուրքական իշխանությունների դեմ»: Ըստ նրա` եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, «կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների ծրագիր»:
Հիշեցնենք, որ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով պաշտպանում էր ծաղրանկարներ անելու իրավունքը, այդ թվում` Մուհամեդ մարգարեի, իսլամի դեմ ատելության արշավում և կասկածի տակ է դրել Ֆրանսիայի պետության ղեկավարի հոգեկան առողջությունը: Բացի այդ, չորեքշաբթի` նոյեմբերի 4-ին, Թուրքիան սպառնացել է «ամուր կերպով պատասխանել» Ֆրանսիայում թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության արգելքին:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը նախօրեին պաշտոնապես հայտարարել էր «Գորշ գայլերի»` երկրի տարածքում արգելքի մասին: ««Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդում` հանրապետության հախագահի հանձնարարականների համաձայն»,- գրել էր ՆԳ նախարարը Twitter-ում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».