Последние новости

Գիշերը Շուշիում և Ստեփանակերտում անհանգիստ է եղել. նախնական տվյալներով` կա 3 զոհ

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

«Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Մյուս տվյալները ճշտվում են, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ