Ավստրիայի ԱԳՆ․ Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում
Ե՛վ Եվրամիություն, ե՛վ Թուրքիան գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները «ոչնչի չեն հանգեցնի», գերմանական Die Welt-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ չի համարում, որ Թուրքիան կընդգրկվի միության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում:
«Երկար տարիների ընթացքում Ավստրիան հակված էր կարծիքին, որ անդամակցելու մասին արդեն սառեցված բանակցությունները պետք է ամբողջովին պաշտոնապես դադարեցվեն»,-նշել է Շալենբերգը:
Այդ կապակցությամբ Ավստրիայի ԱԳՆ-ն հղում է արել Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարաբերությունների առաջընթացի մասին զեկույցին, որը ցույց է տվել Կոպենհագենի չափորոշիչների զգալի նվազումը:
Նա հավելել է, որ ԵՄ կազմում ներառվելու մասին բանակցությունների փոխարեն միությունն «այժմ պետք է սկսի աշխատել երկու կողմերի շահերին ծառայելու համարանհատական գործընկերության ուղղությամբ»:
Նա նաև մեկնաբանել է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ «անկասկած» Ավստրիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին Արևելյան Միջերկրական ծովում:
«Մյուս կողմից, մենք պետք է անենք հնարավորինս ամեն ինչ բանակցություններն իրականացնելու համար»,-հավելել է Ավստրիայի ԱԳ նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 09:22
В Баку есть круги, которые стремятся экспортировать конфликт на территорию Армении, заявил премьер-министр Никол Пашинян, отвечая в Тиране на вопрос корреспондента азербайджанского телеканала о требовании Баку по роспуску Минской группы ОБСЕ.
-
2025-05-16 09:21
Переговоры России и Украины стартуют 16 мая, сообщают источники ТАСС и "Коммерсанта".
-
2025-05-16 09:20
В Следственном комитете возбудили уголовное дело в связи с инцидентом в школе села Мхчян Араратской области, сообщила Armenia Today пресс-секретарь СК Кима Авдалян.
-
2025-05-16 09:18
Правительственный самолет Армении 10 мая вылетел из Ереванского аэропорта «Звартноц» в Прагу с целью технического обслуживания. Об этом сообщает издание «Этк» со ссылкой на сайт flightaware.com.