Последние новости

Լեոնիդ Կալաշնիկով․ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահների ուղարկումը ծայրահեղ միջոց էր

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահների ուղարկումը եղել է ծայրահեղ միջոց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ մարտերի դադարեցման շուրջ։ Երեքշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Կարծում եմ, որ ոչ ոք, իհարկե, չի ցանկանում իր մարդկանց, իր երկրի քաղաքացիներին վտանգել։ Որևէ երկիր առանց հատուկ ուրախության է խաղաղապահ զորքեր մտցնում։ Այս իրավիճակում մենք այս քայլին ենք դիմել ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ։ Մենք տեսնում ենք, որ գործն արդեն անկանախատեսելի պատահականությունների է գնում»,- ասել է պատգամավորը։

Կալաշնիկովը շեշտել է, որ խաղաղապահները տեղակայվում են ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ: «Քանի որ հակառակ դեպքում մենք սադրանքների կենթարկվեինք և այս, և այն կողմից: Հիմա այս գիծը (սահմանազատումը) կորոշվի, քիչ թե շատ ինչ-որ փոխհարաբերություններ կկառուցվեն զինադադարի հարցով` թե ինչպես դրան հետևել: Բայց սա ավելի լավ է, քան մարդկանց մահը»,- շեշտել է խորհրդարանականը:

Նրա կարծիքով` այս իրավիճակը թուլացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Կալաշնիկովը նշել է, որ Փաշինյանը «անկարողությունից, անփորձությունից կամ ընտրական պատճառներից ելնելով» ավելի վաղ քայլեր թույլ տվեց, որոնք ստիպեցին Ադրբեջանին եզրակացնել, որ «բանակցություններ չեն լինելու (Ղարաբաղի հարցով)»: «Իհարկե, դա այժմ թուլացնում է Փաշինյանին, քանի որ նրա բոլոր մտադրությունները, եթե այդպիսիք կային, ձախողվեցին»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ