Последние новости

Հուշամատյան

Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Փարիզում հուշատախտակ կբացվի

2019-05-21 16:49

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։