ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ՈՃՐԱԿԻՑ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
«Փաշինյանի կողմից տարածաշրջանում Թուրքիայի առաջատար դերի փաստացի ճանաչումը. այն պետության, որն արդեն ցեղասպանություն է իրականացրել և չի թաքցնում դա ավարտին հասցնելու իր մտադրությունը, նշանակում է, որ ՀՀ գործող իշխանությունները կարող են նաև հանցակից դառնալ Արցախում արդեն ընթացող ցեղասպանության իրականացմանը»»,- գրել է «ԳԱ»-ն սեպտեմբերի 13-ին: Ընդամենը 12 օր անց կարելի է վստահորեն պնդել, որ դա տեղի ունեցավ. Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ոճրակից դարձան հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր, մասշտաբային հանցագործությանը, որը միջազգային իրավունքի համաշխարհային առաջատար մասնագետներն արդեն անվանել են ցեղասպանություն։