ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ
Սառնամանիքին դուրս էին նետում մանկասայլակները… «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններից հետո, երբ տղամարդուն խեղդող մորեգույն բերետավորը պաշտոնի բարձրացում ստացավ, ոստիկանությունը ոտք է դրել զանգվածային տեռորի հաջորդ աստիճանին: Այժմ ամեն օր դրա զոհերն են դառնում ոչ թե քաղաքական բողոքի ակցիաների մասնակիցները, այլ շարքային քաղաքացիները։ Պատկերացրեք հոր վիճակը, որին 3 ժամ շարունակ թույլ չեն տալիս մտնել որդու մոտ՝ ոստիկանության բաժանմունք, որտեղ անչափահաս դեռահասին ու նրա անչափահաս ընկերոջը դաժանորեն ծեծում են։ Երբ հաջորդ առավոտյան բաժին են եկել դեռահասների փաստաբանները, ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին։