Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը մտել են Ռաֆահ
Երեքշաբթի վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակի զրահապատ ստորաբաժանումները մտել են Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Երեքշաբթի վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակի զրահապատ ստորաբաժանումները մտել են Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Արցախ ԱՄՆ դեսպանի այցը և Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը։
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ է հատկացված։ Ասեմ ձեզ՝ ավելի լայն տեղ էր հատկացված, մեծ, բայց մեր տեղեկություններով՝ տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի, ժողովրդավար Հայաստանում, աշծարհի ամենաժողովրդավար երկրում։ Գիտեմ, որ օրեր առաջ տրամադրված էր,նախանշված, բայց այսօր հանկարծ փոխվել է, եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը։
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին ՀՀԿ-ի հետ կապելը ձեռնտու է միայն իշխանություններին: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աջակցություն է հայտնել "Տավուշը հանուն հայրենիքի" քաղաքացիական շարժմանը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գալստանյանի Լուսանկարը ՝ "Հայաստան, հավատ և Ազատություն" բառերով:
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների կողմնակից ուժերին։ Այդ մասին ասվում է կառույցի ֆեյսբուքյան հրապարակման մեջ՝ ի աջակցություն "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման, որը գլխավորում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որոնք օգնել են Ադրբեջանին ցեղասպանություն իրականացնել Արցախում, այժմ օգնում են Ալիևի ռեժիմին ամրագրել այդ հանցագործությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում (ANCA) այսպես են մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցն օկուպացված Արցախի Շուշի քաղաք:
Իրաքի հայկական կազմակերպություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը։
Հաղթանակի շքերթին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի ղեկավարները, բացի դրանից, հրավիրված են ԱՊՀ, Միութենական պետության և ՀԱՊԿ-ի գործադիր մարմինների ղեկավարները: Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։