«Փաստ». Ի՞ՆՉ ԵՂԱՎ «ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ» ՀԱՐՑԸ. ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՏևՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԻ՞
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ բավական մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը՝ ստեղծել Ազգային հպարտության հանրային տրիբունալ, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։